ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.05.2020 11:15
Օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում գողության դեպքը բացահայտվել է
Մայիսի 7-ին Հադրութի շրջանի բնակիչ, 1991թ. ծնված Ա. Փ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 16:50-ից մինչև ժամը 18:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Հադրութ քաղաքի Ա. Մկրտչյան 6 հասցեի դիմաց կայանված իրեն պատկանող «OPEL VECTRA» մակնիշի ավտոմեքենայի սրահից գաղտնի հափշտակել է ավտոմեքենան գործարկելու համար նախատեսված փականը բանալիի հետ միասին և հիշողության էլեկտրոնային կրիչը:
ԱՀ ոստիկանության ծառայողների և Հադրութի ՌՈ բաժնի ծառայողների հետ համատեղ տաք հետքերով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Հադրութ քաղաքի բնակիչ, Կ. Ս.-ն:
Գողոնը առգրավված է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: