ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՆՈՐԱՅՐ ՇԱԲՈՅԻ ԲԱԲԱՅԱՆ
ԱՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ,
ոստիկանության գնդապետ
Ծնվել է 1977թ. ապրիլի 9-ին, ՀՀ Կապան քաղաքում: 1999թ. ավարտել է ԱրՊՀ-ի «Նախնական ռազմական պատրաստականություն և ֆիզկուլտուրա» բաժինը: 2005թ.-ին ավարտել է Գրիգոր Նարեկացի համալսարանի «Իրավագիտություն» բաժինը:
1995-1997թվականներին ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում:
1999թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2001թ. նոյեմբերի 1-ը ծառայել է ԼՂՀ ՆԳՆ-ում, Կազմակերված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի օպերլիազորի պաշտոնում: 2001-2002թթ. աշխատել է ԼՂՀ հարկային պետական վարչության ՕՀՎ ավագ օպերլիազորի պաշտոնում:
2003-2007թթ. աշխատել է ԼՂՀ գլխավոր դատախազությունում:
2010թ.դեպտեմբերի 2-ից մինչև 2013թ. մայիսի 3-ը ծառայել է ԼՂՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնում: 2013թ. մայիսի 3-ից մինչև 2020թ. հունիսի 9-ը ծառայել է ԱՀ ոստիկանության պետական պահպանության վարչության պետի պաշտոնում:
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի 2020թ.հունիսի 9-ի հրամանագրով նշանակվել է ԱՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ։
ԱՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով:
Պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար», «Իրավակարգի ամրապնդման համար», «ՀՀ ոստիկանության 100-ամյակ»,«Օրենքի պատվար» և «Երկարամյա ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալներով:
Ամուսնացած է, ունի 2 զավակ:
Ընդունելության օրերը` բոլոր աշխատանքային օրերին, ժամը 09:00-18:00
Հեռ. (047) 94-08-50
ԳԱԳԻԿ ԳՈՒՐԳԵՆԻ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ԱՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ,
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ
Ծնվել է 1972թ. նոյեմբերի 30-ին, Ստեփանակերտ քաղաքում:
1997թ. ավարտել է ԱրՊՀ-ի ՆԶՊ և ֆիզկուլտուրա բաժինը, իսկ 2009թ.` «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
1992-1998թթ. ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում: 1999թ. սեպտեմբերի 13-ին նշանակվել է ԼՂՀ ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատարի տեղակալի պաշտոնում:
2000թ. մարտի 10-ին նշանակվել է ԼՂՀ ՊԲ «Ն» զորամասի հրամանատարի տեղակալի, ինքը և շտաբի պետի պաշտոնին: 2002թ. ապրիլի 1-ին նշանակվել է ԼՂՀ ՆԳՆ հատուկ նշանակության ծառայության պետի տեղակալի, ինքը և հատուկ միջոցառումների կազմակերպման բաժնի պետի պաշտոնում:
2005թ. ապրիլի 1-ից մինչև 2007թ. հոկտեմբերի 5-ը աշխատել է ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայությունում: 2007թ. հոկտեմբերի 5-ից գլխավորում էր ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունը:
ԼՂՀ Նախագահի 2013թ. ապրիլի 19-ի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ ԿԱ ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնում:
Ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Արցախյան Ազատամարտին:
ԱՀ նախագահի 2019թ. օգոստոսի 28 -ի հրամանագրով շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում:
ԼՂՀ Նախագահի հրամանագրերով պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և «Երախտագիտություն» մեդալով։
Պարգևատրվել է «Երկարամյա ծառայության համար» 2-րդ և 3-րդ աստիճանի, «Շուշիի ազատագրման համար», «Մարշալ Բաղրամյան», «Մայրական երախտագիտություն», «Մարտական համագործակցության համար», «Հայրենյաց պաշտպան», «Մարտական զորակցություն» և «Օրենքի պատվար», ՀՀ ոստիկանության «Ոստիկանության 100-ամյակ» հոբելյանական մեդալներով:
Ամուսնացած է, ունի չորս զավակ:
Հեռ. (047) 94-03-02
ՎՐՈՒՅՐ ՎԱԼԵՐԻԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱՀ ոստիկանության պետի տեղակալ,
ոստիկանության գնդապետ

Ծնվել է 1975թ. մայիսի 28-ին, Մարտակերտի շրջանի Գառնաքար գյուղում: 1998թ. ավարտել է Անկախ էկոլոգո - քաղաքագիտական համալսարանի «Տնտեսագիտություն» բաժինը:2012թ.ավարտել է Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի «Իրավագիտություն» բաժինը։
1993-1995թթ. ծառայել է ԼՂՀ ՊԲ-ում:
1996թ. փետրվարի 20-ից ծառայության է անցել ԼՂՀ ՆԳ Շուշիի շրջանային բաժնի օպերլիազորի պաշտոնում: 2000թ.նշանակվել է նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնում:
2002թ.ապրիլի 29-ին նշանակվել է Քաշաթաղի շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնին։
2002թ.նոյեմբերին նշանակվել է Քաշաթաղի շրջանային բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ։
2008թ. ապրիլի 9-ին նշանակվել է ԼՂՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժնի պետի պաշտոնին:
2011թ. նոյեմբերի 10-ից մինչև 2020թ. հունիսի 11-ը ծառայել է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի պետի պաշտոնում:
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի 2020թ. հունիսի 11-ի հրամանագրով նշանակվել է ԱՀ ոստիկանության պետի տեղակալ։
Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով 2018թ.պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով:
ԱՀ ոստիկանության պետի կողմից պարգևատրվել է «Գերազանց ծառայության համար» կրծքանշանով, »,«Օրենքի պատվար», «Երկարամյա ծառայության համար» 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի մեդալներով։
ՀՀ ոստիկանության պետի կողմից պարգևատրվել է «Գերազանց ծառայության համար» կրծքանշանով, »,«Օրենքի պատվար»,«Համագործակցության ամրապնդման համար»,«Իրավակարգի ամրապնդման համար»,«Մարտական զորակցություն» մեդալներով։
Պարգևատրվել է նաև« Մայրական երախտագիտություն », « ԵԿՄ-20 տարի » , « Հայրենյաց պաշտպան», «Զինվոր հայրենյաց » մեդալներով։
Ամուսնացած է, ունի 2 զավակ:
Ընդունելության օրերը` բոլոր աշխատանքային օրերին, ժամը 09:00-18:00
Հեռ. (047) 94-34-14
ԱՐՏԵՄ ԱՆԱՏՈԼԻԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ,
ոստիկանության գնդապետ
Ծնվել է 1978թ. հուլիսի 4-ին Ասկերանի շրջանի Պատարա գյուղում: 2008թ. ավարտել է Գրիգոր Նարեկացի համալսարանի «Իրավագիտություն» բաժինը:
1995-1998թթ. ծառայել է ԼՂՀ ՊԲ-ում:
1999թ.նոյեմբերի 20-ին ծառայության է անցել ԼՂՀ ՆԳՆ քննչական մեկուսարանում։
1999թ.դեկտեմբերի 24-ին ծառայության է անցել ԼՂՀ ՆԳՆ-ում, ՆԳՆ Շտաբի հերթապահ մասի տեսուչ հերթապահ, այնուհետև ՆԳՆ Շտաբի հերթապահ մասի պետի օգնական-օպերատիվ հերթապահ:
2009թ. նշանակվել է ԼՂՀ ոստիկանության Շտաբի հերթապահ մասի պետ:
2017թ.-ից մինչև 2020թ. հունիսի 11-ը ծառայել է ԱՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, ինքը և հերթապահ մասի պետի պաշտոնում:
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի 2020թ.հունիսի 11-ի հրամանագրով նշանակվել է ԱՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ։
Պարգևատրվել է «Գերազանց ծառայության համար» կրծքանշանով,
« Համագործակցության ամրապնդման համար», « Օրենքի պատվար» և « Երկարամյա ծառայության համար» » 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի մեդալներով:
Ամուսնացած է ,ունի 4 զավակ։