ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.07.2020 11:33
Քաղաքացիներ են մահացել
Հուլիսի 24-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ 2020թ. մայիսի 14-ին ժամը 15:40-ին փակ գանգուղեղային վնասվածք ախտորոշմամբ իրենց մոտ ընդունված մայրաքաղաքի բնակչուհի,1943թ.ծնված Է. Բ.-ն հուլիսի 24-ին ժամը 11:00-ին վերակենդանացման բաժանմունքում ստացիոնար բուժում ստանալու ընթացքում մահացել է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Հուլիսի 24-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ հուլիսի 20-ին ժամը 09:15-ին փակ գանգուղեղային վնասվածք հարցականով, կոմա ԳՈՒԱՇԽ ախտորոշմամբ իրենց մոտ ընդունված մայրաքաղաքի բնակիչ,1965թ.ծնված Է. Ա.-ն հուլիսի 24-ին ժամը 05:40-ին բուժման ընթացքում մահացել է: