ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.08.2021 13:39
Քաղաքացին ցատկել է կամրջից և ընկել հոսող գետի մեջ
Օգոստոսի 11-ին ժամը 09:55-ին ՆԳ նախարարության ոստիկանության 1-02 հերթապահ մասում և ԱԻՊԾ 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ստարավոյտովա և Նաբերեժնայա փողոցների խաչմերուկի հարակից տարածքում՝ կամրջի տակ, հոսող գետի մեջ մարդ կա ընկած:
Օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր են մեկնել ոստիակնության և փրկարար ծառայողները: Պարզվել է, որ գետի մեջ ընկած անձը հանդիսանում է Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Ի.Ա.-ն (ծնված 1980թ.): Վերջինս հաշվառված է ԱՀ ԱՆ հոգեթմրաբանական դիսպանսեր ՓԲԸ-ում:
Ի.Ա.-ն նույն օրը ժամը 09:50-ի սահմաններում գտնվելով հուզմունքի մեջ, նշված կամրջի հենարան հանդիսացող ժայռից ցատկել է և ընկել կամրջի տակ հոսող գետի մեջ, ստանալով մարմնական վնասվածք:
Փրկարարները ոստիկանների օգնությամբ, տեխնիկական հատուկ միջոցներով գետից տարհանել են տուժածին և շտապ բժշկական ավտոմեքենայով տեղափոխել բուժհաստատություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության քաղաքային վարչությունը: