ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.09.2020 11:57
Քաղաքացին ձուկ որսալու ժամանակ հոսանքահարվել և մահացել է
Սեպտեմբերի 15-ին ժամը 18:35-ին ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը Հադրութի շրջանի «Զարգար» կոչվող տեղամասում դիակ է հայտնաբերվել:
Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում Մարտունու շրջանի բնակիչ,1956թ.ծնված Ռ. Հ.-ն «Զարգար» կոչվող տեղամասով հոսող Իշխանագետ գետում բենզագեներատորով ձուկ որսալու ժամանակ հոսանքահարվել է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն: