ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.02.2021 11:25
Քաղաքացին թունավորվել է շմոլ գազից
Փետրվարի 4-ին ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունից՝ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 20:50-ին շմոլ գազի թունավորումով Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ է դիմել Ասկերանի շրջանի բնակչուհի, 2000թ.ծնված Ս. Ս.-ն։
Ստուգմամբ պարզվել է, որ Ս. Ս.-ն նշված թունավորումը ստացել է նույն օրը ժամը 19:00-ի սահմաններում իրենց տան բաղնիքում լոգանք ընդունելու ժամանակ ջրատաքացուցիչից արտանետած շմոլ գազից:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության շրջանային բաժինը: