ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.11.2019 12:00
Փոխադարձ հարվածներ է հասցրել
Նոյեմբերի 11-ին հաղորդվել էր Մարտունու շրջանի Սոս գյուղից մինչև Ննգի գյուղն ընկած հատվածում անհայտ անձանց կողմից Շուշի քաղաքի բնակիչներ՝ Ա. Հ.-ին, և Կ. Ա.-ին ծեծի ենթարկելու մասին:
Ոստիկանության ծառայողները ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են, որ նոյեմբերի 9-ին ժամը 14:00-ի սահմաններում Ճարտար քաղաքում վիճաբանություն է առաջացել մի կողմից վերը նշված անձանց, իսկ մյուս կողմից Ճարտար քաղաքի բնակիչներ՝ 1995թ.ծնված Վ. Հ.-ի և 1987թ.ծնված Վ. Հ.-ի միջև, որի ժամանակ կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, պատճառեով տարբեր մարմնական վնասվածքներ: