ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.08.2020 14:07
Փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
Օգոստոսի 18-ին ԱՀ ոստիկանության ծառայողը ստուգմամբ պարզել է, որ 2020թ. օգոստոսի 15-ին ժամը 09:00-ի սահմաններում Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1958թ.ծնված Ա. Ս.-ի տան բակում վիճաբանություն է առաջացել մի կողմից նույն շրջանի բնակիչներ՝ 1991թ.ծնված Գ. Բ.-ի, 1995թ.ծնված Դ. Մ.-ի, իսկ մյուս կողմից 1993թ.ծնված Գ. Վ.-ի և 1992թ.ծնված Գ.Վ.-ի միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: