16.10.2021 16:19
Փա՛ռք և հավերժ հիշատակ հայրենիքի պաշտպանության համար անմահացած բոլոր ոստիկաններին. Գարիկ Դոլուխանյան.
Այսօր ոստիկանության ավագ սերժանտ Գարիկ Դոլուխանյանի հիշատակի օրն է:
Համածառայակից ևս 8 ընկերների հետ նա ևս անմահացել է 2020 թվականի հոկտեմբերի 16-ին՝ Հադրութի շրջանում:
Ոստիկանության համակարգի մի խումբ ծառայողների ուղեկցությամբ, քրեական հետախուզության վարչության պետ Արայիկ Գասպարյանը և տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետի տեղակալ Դավիթ Խաչատրյանն այսօր այցելել են Դոլուխանյանների ընտանիքին, հարգանքի տուրք մատուցել Գարիկի հիշատակին, զորակցություն հայտնել հերոսի հարազատներին ու մտերիմներին:
Գարիկ Վազգենի Դոլուխանյան
Ծնվել է 1992թ. հոկտեմբերի 28-ին Ստեփանակերտ քաղաքում։
2011-2013 թթ.ծառայել է ԶՈւ շարքերում։
2016թ.դեկտեմբերի 8-ից ծառայության է անցել ԱՀ ոստիկանության տնտեսական և պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի բաժնում,որպես վարորդ։
Ուներ ոստիկանության ավագ սերժանտի կոչում։
Սեպտեմբերի 27-ից՝ ոստիկանության համահավաք գումարտակի անձնակազմի հետ մասնակցել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերին:
Զոհվել է 2020թ.հոկտեմբերի 16-ին՝ Հադրութի շրջանի «Թութակ» տեղամասում՝ անօդաչու թռչող սարքի հարվածից։
ԱՀ Նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով:
Հուղարկավորվել է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը՝ ընտանեկան գերեզմանոցում: