ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.03.2020 12:46
Տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված լինելով՝ ավտոմեքենա է վարել
Մարտի 11-ին ԱՀ ոստիկանության ՃՈ ծառայողը զեկուցագիր է ներկայացրել առ այն, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ,1983թ. ծնված Գ. Ծ.-ն, 2020թ. փետրվարի 7-ից, մեկ տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, մարտի 7-ին Ստեփանակերտ քաղաքի Սասունցի Դավթի փողոցում կրկին անգամ ոչ սթափ վիճակում վարել է տրանսպորտային միջոց:
Նախապատրաստվում են նյութեր ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն ուղարկելու համար: