ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.06.2020 12:24
Տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված լինելով՝ ավտոմեքենա են վարել
Մայիսի 29-ին ԱՀ ոստիկանության ՃՈ ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության ՃՈ այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1983թ.ծնված Ս. Ս.-ն 2020 թվականի հունվարի 31-ից մեկ տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, մայիսի 27-ին մեկ տարվա ընթացքում կրկին անգամ Թումանյան փողոցում վարել է տրանսպորտային միջոց:
Նախապատրաստվում են նյութեր ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն ուղարկելու համար:
Մայիսի 30-ին ԱՀ ոստիկանության ՃՈ ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության ՃՈ այն մասին, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 1984թ.ծնված Ա. Մ.-ն 2020 թվականի փետրվարի 3-ից մեկ տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, 2020թ. մայիսի 26-ին մեկ տարվա ընթացքում կրկին անգամ Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղում վարել է տրանսպորտային միջոց:
Նախապատրաստվում են նյութեր ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին ուղարկելու համար: