ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.02.2016 11:19
Տարված աշխատանքների արդյունքում բացահայտվել է գողության դեպքեր
Փետրվարի 12-ին Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի բնակիչ, 1991թ. ծնված Ա. Հ-ի («Բեյզ-Մեթըլս» ՓԲԸ բանվոր-մեքենավար) շուրջ տարված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերջինս 2015թ. օգոստոսին, ընկերության տարածքում կայանված տրակտորի սրահից գողացել է մեկ հատ հանքափորի լուսարձակիչ, նոյեմբերին նույն տարածքի կացարանից` 50 մմ տրամագծի ջրի փական, իսկ 2015թ. ամռանը, մուտք է գործել համագյուղացի Յաշայի (տվյալները պարզվում են) անասնագոմի տանիք և գողացել մեղրի մշակման համար նախատեսված 3 հատ դանակ:
Գողոնը մասամբ առգրավված է: