ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
Հյուրը դանակահարել է տանտիրոջը
Սեպտեմբերի 22-ին ոստիկանության Մարտակերտի շրջբաժնի քրեական հետախուզության ծառայողները ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում պարզել են, որ ս. թ. սեպտեմբերի 16-ին ժամը 15:00-ի սահմաններում Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի բնակիչ 1975թ. ծնված Գ. Կ-ն, հյուրընկալվելով նույն շրջանի Հովտաշեն գյուղի բնակիչ 1971թ. ծնված Խ. Պ-ի տանը, վիճաբանության մեջ է մտել նրա հետ և սեղանին դրված ծալովի դանակով երկու անգամ հարվածել նրա թիկունքին` պատճառելով մարմնական վնասվածք: