ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.09.2015 16:11
Վրաերթի մեկական դեպք Ստեփանակերտ և Շուշի քաղաքներում
Սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտ քաղաքի Պարսեղովի փողոցի թիվ 4 շենքի N բնակարանի բնակիչ, 1983թ. ծնված Է. Պ-ն, վարելով «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան, Բաղրամյան փողոցի թիվ 3 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել նույն շենքի N բնակարանի բնակչուհի, 2004թ. ծնված Լ. Բ-ին, ով ձախ ոտքի սալջարդ վնասվածքով տեղափոխվել է «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲ ընկերություն:
****
Սեպտեմբերի 2-ին Շուշի քաղաքի Պռոշյան փողոցի N տան բնակիչ, 1961թ. ծնված Ֆ. Հ-ն, վարելով «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենան, Ա. Մանուկյան փողոցի թիվ 9 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել 2005թ. ծնված Ա. Ա-ին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲ ընկերություն: