ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
04.01.2017 15:57
Վրաերթի հետևանքով ստացել է ազդրի քերծվածք
Հունվարի 3-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ աջ ազդրի քերծվածքով իրենց մոտ է բերվել Ստեփանակերտ քաղաքի Մ.Մաշտոցի փողոցի թիվ 5ա շենքի N բնակարանի բնակչուհի, 2007թ. ծնված Լ. Ա-ն:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 20:50-ի սահմաններում, Իվանյան 1-ին նրբանցքի N բնակարանի բնակիչ, 1986թ. ծնված Գ. Հ-ն, վարելով իրեն պատկանող «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան, Ազատամարտիկների փողոցի թիվ 54 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Լ. Ա-ին:
Լ. Ա-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: