ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
20.02.2020 14:16
Վրաերթ՝ մայրաքաղաքում
Փետրվարի 19-ին ժամը 19:55-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Կամո փողոցի թիվ 2 տան դիմացի ճանապարհատվածում մայրաքաղաքի բնակիչ, 1988թ. ծնված Մ. Մ.-ն վարելով իրեն պատկանող «OPEL ZAFIRA» ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2004թ. ծնված Ա. Ա.-ին:
Վրաերթի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արևիկ մանկական բուժմիավորում»։
Վրաերթի նախնական պատճառ է հանդիսացել «OPEL ZAFIRA» ավտոմեքենայի վարորդի անզգուշութունը։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: