ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.03.2016 17:02
Վրաերթ՝ Հեքիմյան փողոցում
Մարտի 9-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ տարբեր մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Հեքիմյան փողոցի թիվ 6 շենքի N բնակարանի բնակչուհի, 2011թ. ծնված Թ. Ս-ն:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 14:30-ի սահմաններում, նշված շենքի N բնակարանի բնակիչ, 1989թ. ծնված Դ. Ն-ն, վարելով «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան, բակում հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել Թ. Ս-ին և նրան տեղափոխել նշված բուժմիավորում: