ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.01.2018 15:08
Վրաերթ` Մաշտոց փողոցում
Հունվարի 29-ին ժամը 14:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ` 1969թ. ծնված Ա.Ջ-ն, վարելով «Օպել Զաֆիրա» ավտոմեքենան, Ստեփանակերտ քաղաքի Մ.Մաշտոց փողոցի թիվ 6 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել նույն քաղաքի բնակչուհի` 1976թ. ծնված Մ.Ս-ին, ինչի արդյունքում վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: