ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.03.2022 13:01
Վրաերթ Ասկերանում, տուժածի առողջական վիճակը բավարար է։
Մարտի 4-ին ժամը 16:40-ին ԱՀ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ասկերան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 60 հասցեի դիմացի ճանապարհահատվածում տրանսպորտային պատահար է տեղի ունեցել:
Հետաքննիչ Հ. Թովմասյանի գլխավորությամբ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 16:35-ի սահմաններում Ասկերան քաղաքի բնակիչ Ա. Ս.-ն (ծնված 1965թ.) վարելով իրեն պատկանող «Օպել վեկտրա» ավտոմեքենան, նշված ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել 10-նամյա բնակչուհի Մ. Հ.-ին, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ասկերանի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ:
Նրա կյանքին վտանգ չի սպառնում։