ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
09.03.2017 17:33
Վնասվածքներ է ստացել վրաերթի հետևանքով
Մարտի 8-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի սալջարդով և դեմքի քերծված վերքերով իրենց մոտ է ընդունվել Տիգրան Մեծի փողոցի թիվ 21բ շենքի N բնակարանի բնակիչ, 1947ք. ծնված Ի. Հ-ն:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 06:30-ի սահմաններում, Հեքիմյան փողոցի թիվ 14բ շենքի N բնակարանի բնակիչ, 1961թ. ծնված Օ. Թ-ն, վարելով «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան, Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցի թիվ 133 հասցեում գտնվող շինության դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Ի. Հ-ին: