ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
02.04.2020 12:02
Վիճաբանություն՝Քաշաթաղի շրջանում
Ապրիլի 1-ին Քաշաթաղի շրջանի բնակչուհի, 1979թ. ծնված Ս. Բ.-ն հաղորդել է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին առ այն, որ մարտի 30-ին ժամը 16:30-ի սահմաններում իրենց տան բակում ծագած տարաձայնությունների պատճառով վիճաբանություն է առաջացել Քաշաթաղի շրջանի Վանանդ գյուղում անասնապահությամբ զբաղվող ՀՀ Սյունիքի մարզի բնակիչներ՝ 1984թ. ծնված Ք. Ե.-ի և 1978թ. ծնված Դ. Ե.-ի, որի ընթացքում Ք. Ե.-ն ձեռքերով, իսկ Դ. Ե.-ն փայտե մահակով հարվածներ են հասցրել իրեն և իր անչափահաս որդուն 2005թ. ծնված Կ. Բ.-ին:
Ս. Բ.-ին և Կ. Բ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգրեր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: