ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.03.2021 12:26
Վիճաբանություն՝մայրաքաղաքում
Մարտի 18-ին ՊՊԾ ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ մարտի 17-ին ժամը 23:50-ին Պարույր Սևակի փողոցից անսթափ վիճակում վիճաբանության մեջ մտնելու համար ոստիկանության քաղաքային վարչություն բերման են ենթարկվել մայրաքաղաքի բնակիչներ՝ 1993թ.ծնված Ա. Դ.-ն, 1994թ.ծնված Տ. Խ.-ն, 1992թ.ծնված Ա. Պ.-ն, 1993թ.ծնված Ա. Դ.-ն և Երևան քաղաքի բնակիչ, Մ. Մ.-ն։
ՔՀԲ ավագ օպերլիազորը պարզել է, որ մարտի 17-ին ժամը 23:45-ի սահմաններում Պարույր Սևակի փողոցի թիվ 90 տան դիմաց վիճաբանություն է առաջացել վերջիններիս միջև, որի ընթացքում կողմից՝ Մ. Մ.-ի, իսկ մյուս կողմից Ա. Դ.-ի միջև, որին միացել են Ա. Դ.-ն, հրելով գետնին է տապալել Մ. Մ.-ին, ով գլխի և ծոծրակի շրջանում ստացած սալջարդ վնասվածքներով բուժօգնության է դիմել «Հանրապետական Բժշկական Կենտրոն»:
Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: