ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
31.08.2020 13:44
Վիճաբանություն՝հանգստի գոտիներից մեկում
Օգոստոսի 30-ին մայրաքաղաքի բնակիչ, 1994թ.ծնված Օ. Պ.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ Ասկերանի շրջանի Լուսաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող «Էդեմ» հանգստի գոտում վիճաբանություն է տեղի ունենում։
Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 20:30-ի սահմաններում, նշված վայրում վիճաբանություն է առաջացել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ մի կողմից 1991թ.ծնված Գ. Բ.-ի և 1991թ.ծնված Մ. Ա.-ի, իսկ մյուս կողմից` Օ. Պ.-ի և 1977թ.ծնված Հ. Ս.-ի միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը։