ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.07.2020 11:28
Վիճաբանություն՝ Մարտունու շրջանում
Հուլիսի 24-ին ԱՀ ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին այն մասին, որ հուլիսի 23-ին ժամը 23:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի Քարահունջ գյուղի «Ղումեն կարեր» կոչվող տեղանքում Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ, 1997թ.ծնված Ա. Մ.-ն վիճաբանության մեջ է մտել Մարտունու շրջանի բնակիչ, 1990թ.ծնված Է. Գ.-ի հետ, որի ընթացքում Ա. Մ.-ն հարվածներ է հասցրել Է. Գ.-ի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Է. Գ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: