ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
20.08.2019 12:47
ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Ս.թ.օգոստոսի 19-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1967թ.ծնված Ն. Մ-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 18:20-ի սահմաններում իր տան բակում առաջացած վիճաբանության ընթացքում իրեն գետնին են տապալել ու հարվածներ հասցրել որդին`1992թ.ծնված Վ. Մ-ն, կինը`1970թ.ծնված Է. Ա-ն և քենին`1958թ.ծնված Մ.Ռ.-ն:
Ն. Մ-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: