ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.02.2021 11:57
Վիճաբանություն՝ դպրոցի մոտ
Փետրվարի 20-ին ժամը 19:15-ին տեսախցիկների դիտարկման խմբից հայտնել են այն մասին, որ Ա. Հովհաննիսյան փողոցի թիվ 1 հասցեում տեղակայված Հ. Թումանյանի անվան թիվ 9 դպրոցի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում:
Փետրվարի 20-ին ժամը 19:10-ի սահմաններին, Հ. Թումանյանի անվան թիվ 9 դպրոցի դիմաց վիճաբանություն է առաջացել մայրաքաղաքի բնակիչներ՝ մի կողմից 1987թ.ծնված Ռ. Տ.-ի, իսկ մյուս կողմից 1983թ.ծնված Ա. Ծ.-ի և 1979թ.ծնված Է. Վ.-ի միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: