ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.02.2021 11:26
Վիճաբանություն՝ առևտրի կենտրոնի դիմաց
Փետրվարի 16-ին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ «Սոֆիա» առևտրի կենտրոնի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում:
Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 23:40-ի սահմաններում Ս. Դավթի փողոցում տեղակայված «Սոֆիա» առևտրի կենտրոնի դիմաց վիճաբանություն է առաջացել մայրաքաղաքի բնակիչներ՝ 1992թ.ծնված Ա. Ա.-ի և 1993թ.ծնված Յ. Ա.-ի միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Ա. Ա.-ն և Յ. Ա.-ն բերման են ենթարկվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն: