ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.08.2020 13:38
Վիճաբանություն՝ «Հաղթանակի» հրապարակում
Օգոստոսի 13-ին ՊՊԾԳ ՏԴ խմբից հայտնել են ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ «Հաղթանակի» հրապարակում վիճաբանություն է տեղի ունենում:
Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 02:00-ի սահմաններում նշված հրապարակում վիճաբանություն է առաջացել մայրաքաղաքի բնակիչներ՝ մի կողմից 1999թ.ծնված Ն. Հ.-ի, 1999թ.ծնված Ա. Պ.-ի, իսկ մյուս կողմից 1994թ.ծնված Գ. Հ.-ի միջև, որի ընթացքում Ն. Հ.-ն և Ա. Պ.-ն ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել Գ. Հ.-ի մարմնի տարբեր մասերի` պատճառելով մարմնական վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: