ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
06.02.2021 11:42
Վիճաբանություն
Փետրվարի 5-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 20:20-ին իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակիչ, 1995թ.ծնված Ս. Գ.-ն մարմնի աջ կեսի, աջ և ձախ ազդրերի կտրած-ծակած վերքեր ախտորոշումով:
Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 20:00-ի սահմաններում, Շինարարների 2-րդ փակուղու տներից մեկի բակում վիճաբանություն է առաջացել մի կողմից մայրաքաղաքի բնակիչներ` 1977թ.ծնված Դ. Ա.-ի և մյուս կողմից 1993թ.ծնված Վ. Գ.-ի և 1995թ.ծնված Ս. Գ.-ի միջև, որի ընթացքում վիճաբանությանը միջամտել է 2004թ.ծնված Հ. Ա.-ն և իր մոտ առկա գրպանի դանակով 4 անգամ հարվածներ է հասցրել Ս. Գ.-ի մարմնի տարբեր մասերին:
Դ. Ա.-ն Հ. Ա.-ն և Վ. Գ.-ն բերման են ենթարկվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: