ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.02.2021 11:56
Վիճաբանություն
Փետրվարի 19-ին զինվորական հոսպիտալից հաղորդում է ստացվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 19:00-ին ստորին ծնոտի կոտրվածքով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակիչ, 1984թ.ծնված Մ. Բ.-ն ։
Ստուգմամբ պարզվել է, որ փետրվարի 18-ին ժամը 15:00-ի սահմաններում, Իոսիֆյան փողոցում վիճաբանություն է առաջացել մի կողմից Մ. Բ.-ի, իսկ մյուս կողմից մայրաքաղաքի բնակիչներ՝ 1998թ.ծնված Վ. Մ.-ի, 1994թ.ծնված Ա. Ս.-ի միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: