ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
24.02.2021 14:17
Վիճաբանություն
Փետրվարի 23-ին ժամը 15:00-ին ՀՀ գեղարքունիքի մարզի բնակիչ, 1992թ.ծնված Կ. Ա.-ն ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի Գետավանի բաժանմունք է դիմել այն մասին, որ նույն օրը ժամը 12:30-ի սահմաններում, գտնվելով Մարտակերտի շրջանի համայնքներից մեկում գտնվող 1981թ.ծնված Ս. Մ.-ի տանը, վիճաբանության մեջ է մտել վերջինիս հետ, որի ընթացքում Ս. Մ.-ն և նրա կին՝ 1985թ.ծնված Կ. Մ.-ն իրեն ծեծի են ենթարկել, պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: