ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.11.2014 16:03
Վիճաբանություն խաղասրահում
Նոյեմբերի 11-ին Մարտունու շրջբուժմիավորումից ոստիկանության շրջբաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ ճակատի սալջարդ և պատռված վերքով բուժօգնության է դիմել Արզումանյան փողոցի N տան բնակիչ, 1975թ. ծնված Ն. Ս-ն:
Պարզվել է, որ նույն օրը` ժամը 21:00-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Վ. Խաչատրյան փողոցի թիվ 8 շենքում տեղակայված խաղասրահում Մ. Մելքոնյան փողոցի N տան բնակիչ, 1986թ. ծնված Ա. Պ-ն վիճաբանության ժամանակ մեկ անգամ ձեռքով հարվածել է Ն. Ս-ի դեմքին: