ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.06.2019 13:28
Վարչական պատասխանատվություն՝ վթարային իրադրություն ստեղծելու համար
Սույն թվականի հունիսի 22-ին ժամը 00։10-ին Ստեփանակերտ քաղաք Ի.Օրի փողոցի 56 տան բնակիչ, 1996թ.ծնված Հարութ Գասպարյանը մայրաքաղաքի Մ.Բաղրամյան փողոցում կատարել է կտրուկ շրջադարձ և ստեղծել վթարային իրավիճակ։Ճանապարհային ոստիկանության կողմից «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի» 124.6 հոդվածի 1-ին մասով՝ երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելը, որի հետևանքով առաջացել է վթարային իրադրություն, 1996թ.ծնված Հարութ Գասպարյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության։