ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.07.2020 15:08
Վարկային պայմանագրով ստացած գումարը չի մարել
Հուլիսի 27-ին ԱՀ ոստիկանության պետի աշխատակազմից ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին է ստացվել Հադրութի շրջանի բնակչուհի, 1985թ.ծնված Ն. Հ.-ի դիմումն այն մասին, որ իր քաղաքացիական ամուսին՝ Հ. Ե.-ն (տվյալները պարզվում է) 2015-2016թթ. խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով, իր անվամբ պարբերաբար ձևակերպելով վարկային պայմանագրեր, ստացել է ընդհանուր՝ 2.200.000 ՀՀ դրամ, որը չի մարել, ինչպես նաև նշված ժամանակահատվածում Հ. Ե.-ն գաղտնի հափշտակել է իրեն պատկանող ոսկյա շղթան, այնուհետև կրկին վստահությունը չարաշահելու եղանակով իրենից վերցրել իրեն պատկանող 1 զույգ ոսկյա ականջողն ու 4 հատ ոսկյա մատանին և գրավադրել ՀՀ Երևան քաղաքի բանկերից մեկում:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: