ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.04.2020 12:02
Սպառնացել են և ճանկոտել դեմքը
Ապրիլի 15-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1984թ. ծնված Մ. Պ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 14:40-ի սահմաններում նույն շենքի 6-րդ տան բնակիչներ` ամուսիններ 1971թ. ծնված Գ. Ի.-ն և 1971թ. ծնված Ի. Ի.-ն ներկայացել են իր բնակարան, սպառնացել, իսկ Ի. Ի.-ն ճանկռոտել է իր դեմքը:
Մ. Պ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: