ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.04.2014 22:50
Սպանության փորձ
Ապրիլի 25-ին, ժամը 23:30-ի սահմաններում, ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության ՊՊԾ վաշտի ոստիկանները ծառայություն իրականացնելու ժամանակ Վ.Մամիկոնյան փողոցից ձայներ լսելով մոտեցել են 3-րդ դպրոցի դարպասներին, որտեղ պարզվել է, որ Զորգեի փողոցի N տան բնակիչ` 1986թ. ծնված Ա. Բ-ն (նախկինում դատված) փորձել է խեղդել Ազատամարտիկների փողոցի թիվ 9 շենքի N բնակարանի բնակչուհիներ` 1991թ. ծնված Թ. Դ-ին և նրա մորը` 1968թ. ծնված Մ. Ս-ին, սակայն հանդիպելով նրանց դիմադրությանը` դիմել է փախուստի:
Ա. Բ-ն հայտնաբերվել է նույն փողոցում և բերման ենթարկվել Ստեփանակերտի ՔՈՎ:
Նախաքննության կողմից փաստը որակավորվել է կողոպուտի փորձ: