ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.02.2021 11:37
Սպանության սպառնալիքներ է հնչեցրել
Փետրվարի 21-ին մայրաքաղաքի բնակչուհի, 1983թ.ծնված Ս. Ս.-ն հեռախոսով հաղորդել է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ ոմն Մ.-ն իր հասցեին սպանության սպառնալիքներ է հնչեցրել:
Ստուգմամբ պարզվել է, որ ոմն Մ.-ն հանդիսանում է մայրաքաղաքի բնակիչ, 1970թ.ծնված Մ. Բ.-ն, ով փետրվարի 21-ին հեռախոսազանգով ֆինանսական խնդիրների հետ կապված, Ս. Ս.-ի հասցեին գլուխը կտրելու և ավտոմեքենայով վրաերթի ենթարկելու միջոցով սպանության սպառնալիքներ է հնչեցրել:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: