ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
24.02.2021 15:14
Սպանության սպառնալիքներ է հնչեցրել
Փետրվարի 23-ին ԱՀ ոստիկանության պետի աշխատակազմից՝ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն է մուտքագրվել ՀՀ Չարենցավան քաղաքի բնակչուհի` Լ. Ա.-ի դիմում այն մասին, որ փետրվարի 6-ին մայրաքաղաքի բնակիչ, 1990թ.ծնված Ա. Ա.-ն Լ. Ա.-ի կամքին հակառակ ապօրինի մուտք է գործել վերջինիս կողմից վարձակալական հիմունքներով շահագործվող Մ. Գոշ փողոցում գտնվող բնակարան, որտեղ քաշքշել և սպանության սպառնալիքներ է հնչեցրել Լ. Ա.-ի հասցեին:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: