ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
06.09.2017 17:06
Ջրային կենդանիներ ապօրինի արդյունահանելը
Սեպտեմբերի 5-ին ԼՂՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի ծառայողների կողմից ապօրինի ձուկ արդյունահանելու կասկածանքով զննության է ենթարկվել Մարտակերտի շրջանի Գետավան գյուղի բնակիչ 1970թ. ծնված Ք.Խ-ի վարած «Վրանգլեր» ավտոմեքենան, որի սրահում հայտնաբերվել և առգրավվել է «կարմրախայտ» տեսակի 329 ձուկ, որոնք նույն օրը էլեկտրական վերարտադրիչի միջոցով ապօրինի արդյունահանել է Շահումյանի շրջանի Զուար համայնքի վարչական տարածքով հոսող «Թութխուն» գետից:
Ապօրինի արդյունահանված ձկները և ձկնորսական պարագաներն առգրավված են: