ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.12.2019 12:03
Պարտքով վերցրել է 1.000.000 ՀՀ դրամ և չի վերադարձրել
Դեկտեմբերի 23-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունից նյութեր են ստացվել ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին առ այն, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1966թ.ծնված Ա. Ա.-ն 2009թ. մայիս ամսին Մարտունու շրջանի բնակիչ, 1959թ.ծնված Գ. Մ.-ից խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով պարտքով վերցրել է 1.000.000 ՀՀ դրամ գումար և մինչ օրս չի վերադարձրել:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: