ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
04.02.2016 15:45
Պարզվել է, որ հեռախոսը գողացել է համագյուղացին
Հունվարի 18-ին Հադրութի շրջանի Տող գյուղի բնակչուհի, 1957թ. ծնված Լ. Հ-ն դիմել էր ս.թ. հունվարի 10-ից մինչև 18-ն ընկած ժամանակահատվածում իրեն պատկանող «Սամսունգ» տիպի բջջային հեռախոսն անհայտ հանգամանքներում կորցնելու մասին:
Պարզվել է, որ հունվարի 16-ին Տող գյուղի բնակիչ, 1999թ. ծնված Կ. Ս-ն մուտք է գործել Լ. Հ-ի տուն և գաղտնի հափշտակել նշված հեռախոսն ու 6.000 դրամ գումար:
Բջջային հեռախոսն առգրավված է: