ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
11.06.2020 19:05
Պարգևատրում՝ ԱՀ ոստիկանության պետի կողմից
Հունիսի 11-ին ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանը ընդունել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Արմեն Զաքարյանին: Ոստիկանության պետը ծառայողական պարտականությունների գերազանց կատարման, ինչպես նաև հանցագործության բացահայտման ընթացքում ցուցաբերած օպերատիվության համար ոստիկանության մայոր Արմեն Զաքարյանին պարգևատրել է 100.000 ՀՀ դրամ միանվագ գումարով։