ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.10.2015 15:46
Պատճառվել է 88.000 դրամի վնաս
Հոկտեմբերի 04-ին Ստեփանակերտ քաղաքի Տերտերյան փողոցի N տան բնակիչ, 1985թ. ծնված Ա. Գ-ն հեռախոսով ոստիկանության քաղվարչության հերթապահ մաս է հաղորդել այն մասին, որ Նոր-Արեշ թաղամասի 11/4 հասցեում տեղակայված՝ իրեն պատկանող շինությունից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ հոկտեմբերի 3-ի ժամը 22:30-ից մինչև հոկտեմբերի 4-ի ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը նշված շինության հետևի դռնով մուտք է գործել ներս և գաղտնի հափշտակել զոդման սարք, անձրևանոց և հեռադիտակ` պատճառելով 88.000 դրամի նյութական վնաս: