ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.08.2015 00:22
Պատճառվել է 59.000 դրամի նյութական վնաս
Հուլիսի 30-ին Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղի բնակիչ, 1977թ. ծնված Մ. Վ-ն հեռախոսով ոստիկանության շրջբաժին է հաղորդել այն մասին, որ իր տնից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ հուլիսի 29-ի ժամը 06:30-ից մինչև հուլիսի 30-ի ժամը 19:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը մուտք է գործել Մ. Վ-ի տուն և գողացել 2 ոսկյա մատանի, 2 սովորական ականջօղ` պատճառելով 59.000 դրամի նյութական վնաս: