ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.01.2016 17:56
Պատճառվել է 25.000 դրամի նյութական վնաս
Հունվարի 18-ին ոստիկանության Քաշաթաղի շրջբաժնի Միջնավանի բաժանմունքի ՔՀԲ ծառայողների կողմից Արծվաշեն գյուղի բնակիչ. 1986թ. ծնված Ռ. Շ-ի շուրջ տարված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ վերջինս, 2015թ. դեկտեմբերի 13-ին, օգտվելով համագյուղացի՝ 1964թ. ծնված Ա. Ա-ի ընտանիքի անդամների տնից բացակայելու հանգամանքից, պատուհանի ապակին կոտրելով մուտք է գործել հյուրասենյակ և գողացել արբանյակային ալեհավաք, հեռուստացույցի հեռակառավարման վահանակ և մեկ շիշ կոնյակ` պատճառելով 25.000 դրամի նյութական վնաս: