ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
09.04.2020 09:07
Պաշտպանիչ վահան և դիմակ՝ ԱՀ ոստիկանությանը
«Առողջ Արցախ» ծրագրի շրջանակներում «Որոշում» քաղաքացիական նախաձեռնությունը Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը տրամադրել է հասարակական կազմակերպության կամավորների կողմից պատրաստված նոր տիպի կորոնավիրուսի վարակից պաշտպանվելու համար նախատեսված 25 հատ հակավիրուսային դեմքի պաշտպանիչ վահան և 100 հատ դիմակ:
Նախաձեռնության հեղինակները առաջիկայում դեմքի հակավիրուսային պաշտպանիչ վահանների և դիմակների ևս 1 խմբաքանակ կտրամադրեն ոստիկանությանը: