ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
Պաշտոնեական կեղծիք
Փետրվարի 13-ին ՏՊՀԴՊ բաժնի ծառայողները, Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղի բնակչուհի, 1968թ. ծնված Ն. Թ-ի (նշված գյուղի դպրոցի ուսուցչուհի) դիմումի ստուգմամբ պարզել են, որ նույն գյուղի բնակչուհի, 1961թ. ծնված Ն. Ա-ն (նույն գյուղի դպրոցի տնօրեն), հանդիսանալով պաշտոնատար անձ, այլ շահադիտական նպատակներից ելնելով, դպրոցի մի շարք ուսուցիչների բաց թողնված աշխատանքային օրերի մասին ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել աշխատանքի հաճախելիության ամփոփ տեղեկագրում, ինչի արդյունքում վերջիններիս անվամբ հաշվարկվել և վճարվել է աշխատավարձ:
Վնասի չափը պարզվում է: