ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.03.2019 10:58
ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ ԿԱՄ ԱՆՓՈՒԹՈՒԹՅՈՒՆ
Ս.թ.մարտի 18-ին ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողը զեկուցագիր է ներկայացրել առ այն, որ Ասկերանի շրջանի բնակչուհի, 1957թ.ծնված Ս. Մ-ի դիմումի քննարկմամբ պարզվել է, որ նույն շրջանի բնակչուհի, 1962թ.ծնված Ա. Խ-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, օժտված լինելով կազմակերպատնօրինչական լիազորություններով, տարբեր ժամանակահատվածներում աշխատանքի ընդունման, ընթացիկ հաշվառման և ազատման գործընթացներում պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում և հրամանագրքում կատարել է տարբեր կեղծիքներ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: