ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.02.2021 12:05
Պահեստներից հափշտակել են տարբեր տեսակի ապրանքներ
Փետրվարի 17-ին ԱՀ ոստիկանության պետի աշխատակազմից Ստեփանակերտ քաղաքի վարչություն է մուտքագրվել ԱՀ «Արցախէներգո» ՓԲ ընկերության գրությունն այն մասին, որ 2020թ. նոյեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձինք ապօրինի մուտք են գործել ԱՀ «Արցախէներգո» ՓԲ ընկերությանը պատկանող Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ և Ս. Դավիթ փողոցներում գտնվող պահեստներ և գաղտնի հափշտակել ընդհանուր 9.116.341 դրամի արժողությամբ տարբեր տեսակի ապրանքներ:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: