ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
04.02.2020 12:45
Չի վճարել պարտքով վերցրած գումարը
Փետրվարի 3-ին Հադրութի շրջանային դատախազությունից գրությամբ՝ ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին է ստացվել Հադրութի շրջանի բնակչուհի, 1993թ. ծնված Ս. Դ.-ի դիմումն առ այն, որ 2019թ. մարտ ամսվա ընթացքում նույն շրջանի բնակիչ, 1973թ. ծնված Ա. Վ.-ին հետվճարային պայմանով, ընդհանուր 158.300 ՀՀ դրամով վաճառել է իր հեռուստացույցը, բացի այդ 2018թ-ի ընթացքում պարտքով տվել է 46.500 ՀՀ դրամ և 1 պարկ 25 կգ քաշով ալյուր, սակայն Ա. Վ.-ն իր վստահությունը չարաշահելով, խաբեությամբ մինչ օրս չի վճարել:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: